Ներքին Խոսք 2 տարի առաջ - 20:30 06-02-2024

Նիստը չպիտի կայանա. ընդդիմությունը դիտարկում է ՔՊ-ական ավագանիներին մանդատազրկելու հնարավորությունը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Երևանի քաղաքային իշխանության կողմից վերջին օրերին քննարկվում է ավագանու ընդդիմադիր մի քանի անդամներիn մանդատներից զրկելու հարցը։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու իրավական հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ընդդիմադիր գործիչներին մանդատից զրկելու նախագծերին, դրանք կքննարկվեն վաղը կայանալիք ավագանու նիստի շրջանակներում։

Միևնույն ժամանակ մամուլն այսօր գրել էր, որ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք անդամներ ավագանու անդամի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոններ են զբաղեցնում։

Oragir.News-ը Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանից հետաքրքրվեց, թե ընդդիմությունը պատրաստվո՞ւմ է ավագանու հիշյալ ՔՊ-ական անդամներին մանդատից զրկելու նախագծեր ներկայացնել։ Սուքիասյանն ի պատասխան նշեց, որ ընդդիմությունը ներկայումս այդ իրողությունը իրավական դաշտում վերլուծում է՝ հասկանալու համար, թե դա որքանով է թույլ տալիս հիշյալ գործիչներին մանդատներից զրկել։

«Խնդիրն ուսումնասիրում ենք, Ձեր նշած տարբերակը չենք բացառում, սակայն այս պահին հստակ ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց նա։

Հարցին, թե ընդդիմությունը վաղը չի՞ մասնակցելու ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատներից զրկելու հարցով քվեարկությանը՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ խմբակցությունը որոշում է կայացրել չներկայանալ նիստին, որպեսզի քվորում չլինի։ Նա միևնույն ժամանակ նշեց, որ եթե ընդդիմության որևէ ներկայացուցչի նկատմամբ ճնշումներ կիրառելով նրան բերեն նիստին և քվորում ապահովեն և նիստը կայանա, ապա այդ պարագայում հարկադրված կլինեն նիստին մասնակցել և քաղաքական գնահատականներ հնչեցնել։

Մեր հարցին, թե ներկայումս ճնշումների միտում կա՞՝ Մանուկ Սուքիասյանը նշեց, որ այս պահին «Հանրային ձայն»-ի ղեկավար Վարդան Ղուկասյանն է նման ահազանգ հնչեցրել, չնայած այն բանին, որ ավելի վաղ հայտարարել էր, որ ամբողջ խմբակցությունը չի մասնակցելու նիստին։ «Այսինքն՝ այս իրականության մեջ իշխանություններից և նրանց արբանյակից ամեն ինչ էլ սպասելի է։ Նյարդերի խաղ է գնում, սակայն ամեն ինչ անելու ենք, որպեսզի թույլ չտանք այդ նիստը կայանա»,- նշեց նա։

Մանուկ Սուքիասյանը հավելեց, որ այսօր բոյկոտել են նաև ավագանու իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստը, որը չպետք է կայանար, սակայն ավելի ուշ հայտարարություն են տարածել, որ կայացել է։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հասկանալ ովքե՞ր են մասնակցել նիստին, քվորում եղե՞լ է, թե՞ ոչ, քանի որ չի բացառվում, որ այդ նիստի անցկացումն էլ կարող է ապօրինի լինի։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»