Ներքին 4 տարի առաջ - 16:58 28-05-2022

Հունիսի 3-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստը չի կայանա․ ընդդիմությունից անելիքների մասին դեռ մեկնաբանություններ չկան

Ընդդիմության պահանջով հունիսի 3-ին հրավիրված արտահերթ նիստը չի կայանա։ Ինչպես հայտնի է, ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ պետք է գումարեր հունիսի 3-ին:

Արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ էին հանդես եկել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները:

Թեև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է արտահերթ նիստ գումարելու որոշումը, սակայն ավելի ուշ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտնեց, որ չի մասնակցելու նիստին։

Նիստը պետք է գումարվեր հունիսի 3-ին՝ ժամը 16:00-ին: Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

Մինչդեռ նիստն իրավազոր է, եթե նիստի սկզբում սահմանված կարգով գրանցվում է պատգամավորների թվի կեսից ավելին։ Պարզ ասած՝ քվորում չլինելու պատճառով արտահերթը չի կայանա։

Oragir.news-ը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանից հետաքրքրվեց, թե ընդդիմությունն այս իրավիճակում ինչ է պատրաստվում անել։ Խամոյանն ասաց, որ այդ առնչությամբ այսօր հրավիրված հանրահավաքի ընթացքում խոսելու է Իշխան Սաղաթելյանը։ «Մինչ այդ այդ մասով ոչ մի մեկնաբանություն, Իշխան Սաղաթելյանը կխոսի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով