Արտաքին 4 տարի առաջ - 18:44 11-05-2022

Թուրքիայում հայ երգչուհու հասցեին բացասական մեկնաբանություններ գրած թուրք փոխտնօրենը շահել է դատը

Թուրքիայի Ադանայի նահանգի Քոզան (Սիս) բնակավայրում գտնվող կրթական հաստատություններից մեկի փոխտնօրեն Թուրքիայի քաղաքացին ազատվել էր աշխատանքից սոցցանցում կեղծ օգտատիրոջ էջից պոլսաբնակ հայ երգչուհու հասցեին բացասական մեկնաբանություններ գրելու պատճառով: Սակայն տվյալ կրթական հաստատության ղեկավար Մեհմեթ Սեզերը հայտնել է, որ իրենք փաստաբանների օգնությամբ դիմել են դատարան՝ աշխատանքից ազատված ուսուցչի իրավունքերը պաշտպանելու համար, ու շահել են դատը: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Մեհմեթ Սեզերը նշել է, որ այդ հայ երգչուհին Հայոց ցեղասպանության եղելությունը պաշտպանող գրառումներ է կատարել (երգչուհու անունը չի նշվում-խմբ.)։ Սեզերն այդ կերպ փորձել է արդարացնել իրենց աշխատակցի վարքագիծը:

Նշենք, որ այս դեպքը տեղի է ունեցել երկու տարի առաջ, և միայն այժմ է հրապարակվել այդ գործով դատավճիռը, որով հայ երգչուհու հասցեին բացասական մեկնաբանություններ արած թուրք ուսուցիչն արդարացվել է, քանի որ վճռաբեկ դատարանը համարել է, որ նրա իրավունքները ոտնահարվել են:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով