Արտաքին 2 տարի առաջ - 18:17 06-02-2024

Էրդողանը մտադիր է Պուտինի հետ քննարկել ներմուծվող գազի գնիիջեցման հարցը

Ռուսաստանի պետական «TASS» լրատվական գործակալությունը մանրամասներ է ներկայացրել առաջիկայում՝ նախնական տվյալներով փետրվարի 12-ին, Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների միջև Անկարայում տեղի ունենալիք հանդիպման օրակարգի վերաբերյալ։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Ի թիվս այլ հարցերի քննարկվելու է նաև Ռուսաստանից Թուրքիա արտահանվող բնական գազի գնիջեցումը:

Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է նման հարց քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ռուսական գործակալությունը, հիմնվելով Անկարայում գտնվող իր աղբյուրի տեղեկությունների վրա, հայտնել է նաև, որ այդ հարցի շուրջ հնարավոր է համաձայնություն ձեռք բերվի:

Նշենք, որ ավելի վաղ գազի գների էժանացման մասին խոսել էին մի շարք թուրք պաշտոնյաներ: Այն հիմնականում կապվել է Ռուսաստան-Թուրքիա համաձայնության շրջանակներում Թուրքիայի գազային հաբի վերածման գործընթացի հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան