Մամուլ 2 տարի առաջ - 07:12 06-02-2024

ՔՊ-ական ավագանու անդամները կա’մ պետք է մանդատը վայր դնեն, կա’մ թողնեն իրենց պաշտոնը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Այսպիսով, թեեւ ՔՊ-ն բացակաների թույլատրելի քանակը հատած ընդդիմադիր ավագանու անդամների դեմ է ակտիվ պայքար սկսել, բայց սեփական թիմի ներսում էլ օրինախախտների պակաս չկա:

Բանն այն է, որ Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու մի շարք անդամներ ավագանու անդամի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոններ են զբաղեցնում։ Այսպես՝

1. ավագանու իշխանական անդամ Վլադիմիր Կիրակոսյանը համատեղությամբ նաեւ Անտառային կոմիտեի նախագահն է,

2. Նատալյա Սինորյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականն էր, իսկ հիմա՝ ՔՊ խմբակցության փորձագետը,

3. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, ավագանու անդամ Արման Բարխուդարյանը ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն է,

4. Զինա Չալիկյանը ԱԺ նախագահի ռեֆերենտն է, կամ Լեւոն Լեւոնյանը, որը նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականն է:
«ՏԻՄ մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է ավագանու անդամի՝ այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումը.

«Համայնքի ավագանու անդամը չի կարող`

1) աշխատել նույն համայնքի ղեկավարի աշխատակազմում կամ մարզպետարանում, համայնքային կամ մարզային ենթակայության ձեռնարկությունների եւ կազմակերպությունների ղեկավար,

2) լինել մեկ այլ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ,

3) աշխատել իրավապահ մարմիններում, ծառայել զինված ուժերում»։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին են դիմել Երեւանի քաղաքապետարանից՝ խնդրելով պարզաբանել, թե օրենքը ինչ սահմանափակումներ է ենթադրում ավագանիների համար, արդյոք նրանք կարող են շարունակել մնալ ավագանու անդամներ: Մեր աղբյուրների հաղորդմամբ՝
հանձնաժողովից մինչեւ փետրվարի 15-ը ժամանակ են տվել՝ իշխանական ավագանու անդամները կա՛մ ավագանու մանդատից պետք է հրաժարվեն, կա՛մ իրենց զբաղեցրած հանրային պաշտոններից։

Փաստացի ՔՊ-ական ավագանու անդամները զուգահեռ անհամատեղելի պաշտոն են զբաղեցնում:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, արձանագրելով այս խախտումը, մինչեւ փետրվարի 15-ը ժամանակ է տվել քաղաքապետարանին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով