Ներքին 2 տարի առաջ - 11:15 02-02-2024

Range Rover-ում հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց. shamshyan.com

Հունվարի 30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներ իրացնելով, ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Մ. Բ.-ին։

Վերջինը ձերբակալվել է Լենինգրադյան փողոցում և եղել է Range Rover մակնիշի ավտոմեքենայում։

Range Rover մակնիշի ավտոմեքենայի սրահի պահոցում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ իր փամփուշտներով, իսկ ավտոմեքենայի բեռնախցիկում՝ տարբեր տեսակի ինքնաձիգներ և ռազմամթերք։

Երբ դատարանի որոշմամբ խուզարկության է ենթարկվել Ranger Rover-ը, Մ. Բ.-ն ավտոմեքենայի սրահից քննիչներին է ներկայացրել «Մակարով» տեսակի ատրճանակ, 2 հատ 9 մմ տ/չ փամփուշտ, 2 ինքնաձիգ և «Սայգա», 1 պահեստատուփ լիցքավորված 30 փամփուշտներով, 4 տուփ փամփուշտ, 1 դատարկ փամփշտատուփ, իսկ ավտոմեքենաի սրահում հայտնաբերվել է դանակ:

Քննիչի որոշմամբ նշանակվել են փորձաքննություններ, իսկ Մ. Բ.-ն ձերբակալվել և տեղափոխել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան