Ներքին 3 տարի առաջ - 21:59 01-09-2023

Երևանում թալանել են փաստաբանի Range Rover-ը. նրան պատճառվել է 1 մլն դրամի վնաս․ shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով օգոստոսի 29-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:

Այդ օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին է դիմել Երևանի բնակիչ 32-ամյա Հաբեթ Մարտիրոսյանը և հայտնել, որ իր բնակության վայրից՝ Պարույր Սևակ փողոցի շենքի մոտից, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են բակում կայանված՝ իրեն պատկանող Range Rover մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները:

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Մարտիրոսյանը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան է և նրան պատճառվել է մոտ 1 մլն դրամի վնաս։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան