Ներքին 2 տարի առաջ - 23:51 01-02-2024

Այս օրակարգով ՀՀ կառավարությունը կասկածի տակ է դնում Հայաստանի լեգիտիմությունը․ Արման Թաթոյան

Սահմանադրության հարցը ադրբեջանական-թուրքական կոնկրետ թելադրանք է, որ, ցավոք, բխում է նաև ՀՀ իշխանության քաղաքական շահերից։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։

«Ադրբեջանի նախագահը ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին առաջին անգամ այն էլ սպառնալիքով խոսել է 2021թ. ապրլի 13-ին. այն այսօրվա չէ:

Սահմանադրության հարցը ադրբեջանական-թուրքական կոնկրետ թելադրանք է, որ, ցավոք, բխում է նաև ՀՀ իշխանության քաղաքական շահերից:

Ադրբեջանի նախագահն այսօր պարզապես կրկնել է այն ու նորից սպառնալիքով խոսել ոչ միայն ՀՀ Սահմանադրությունը, այլ նաև օրենքները, Կառավարության որոշումները ու բոլոր մյուս իրավական ակտերը փոխելու մասին (ընդ որում, սա էլ նոր չէ): Այսինքն` Սահմանադրությանը հետևելու են ՀՀ օրենքները, բանակը, տնտեսությունը և այդպես շարունակ:

Այս հարցի հետ կապված` մենք ուսումնասիրել ենք ադրբեջանական հանրային-քաղաքական տիրույթը. այստեղ նույն թեզերն ու հիմնավորումներն են, որով նոր Սահմանադրության հարցն առաջ է տանում ՀՀ կառավարությունը:

Այսօր Ադրբեջանի նախագահն արդեն անձամբ է գովել ՀՀ կառավարության այս քննարկումը:

Այս օրակարգով ՀՀ կառավարությունը կասկածի տակ է դնում Հայաստանի լեգիտիմությունը: Մեր պետությունը դարձնում է ադրբեջանական իշխանության գերին:

Սա Ադրբեջանին բացարձակ ձեռնտու է նաև այն առումով, որ շեղում է ուշադրությունն իր հանցանքներից Արցախում ու լեգիտիմացնում այն:

Հիմա Ադրբեջանի համար կենսական է ամեն կերպ վերացնել 2023թ. սեպտեմբերին արցախահայերի զանգվածային բռնի տեղահանման, նրանց վերադարձի, տարբեր ժամանակաշրջանում ադրբեջանական զանգվածային հանցանքների, Հայաստանի տարածքների օկուպացիայի և մյուս թեմաները: Էլ չասած, որ զուգահեռ խորանում է հայկական մշակութային ժառանգության վերացման, թշնամանքի խորացման, Հայաստանի զավթման ծրագրերը:

Մեզ համար կենսական հարցերի (սկսած ադրբեջանական հանցանքների համար պատասխանատվությունից մինչև Արցախի էթնիկ զտումներ ու Հայաստան ադրբեջանական ներխուժումների վերացում) վրա կենտրոնանալու փոխարեն առաջ է տարվում ադրբեջանական թելադրանք»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող