Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:54 30-10-2022

Ադրբեջանը կասկածի տակ է դնում ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության արդյունավետությունը. Գեղամ Ստեփանյան

Արցախի ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանն իր ելույթում ասաց, որ Արցախի ժողովուրդն արդեն երկու տարի է՝ ապրում ու արարում է ոչ սովորական պայմաններում. «Արդեն 2 տարի է ինչ Արցախի Հանրապետության ժողովուրդը ապրում ու արարում է ոչ սովորական պայմաններում. անորոշություն, Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսկման սպառնալիքներ, հոգեբանական ճնշումներ և նման տասնյակ խնդիրներ։ Այս մասին Արցախի Աժ նիստի ժամանակ հայտարարեց «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը

«2 տարի է Արցախի ժողովուրդը տագնապի զանգ է հնչեցնում միջազգային հանրության և բոլոր շահագրգիռ կառույցներին՝ փորձելով նրանց հասցնել այն ակնհայտ ճշմարտությունը, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ գործողությունները՝ բազմիցս խախտելով կրակի դադարեցման և բոլոր ռազմական գործողությունները վերջ տալու դրույթը։

Այս ամենով Ադրբեջանը մեծապես վնասում է խաղաղապահ առաքելությանը՝ կասկածի տակ դնելով ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության արդյունավետությունը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող