Ներքին Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 22:00 31-01-2024

Հանցագործությունների աճի ֆոնին ՀՀ-ի անվտանգային դիրքերի բարելավումը կասկածելի է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Միջազգային NUMBEO վերլուծական տեղեկատվական պորտալը զեկույց է հրապարակել, որում երկրները դասակարգվել են՝ ըստ հանցավորության և անվտանգության ինդեքսի ամփոփ տվյալների։ Այս ցուցանիշներով Հայաստանը պահպանել է դիրքերը աշխարհի ամենաանվտանգ 146 երկրների շարքում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը:

Բացի այդ, մայրաքաղաք Երևանը 329 քաղաքների շարքում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը։ ՀՀ մայրաքաղաքը նախորդ տարի զբաղեցրել էր 20-րդ հորիզոնականը՝ այսպիսով բարելավել է իր դիրքերը 5 հորիզոնականով։

Oragir.News-ի հետ զրույցում սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը նշեց, որ թերահավատությամբ է մոտենում այս տվյալներին, քանի որ իրենց դիտարկումներով հանցագործությունների թիվը ոչ միայն չի նվազել, այլ նաև ավելացել է։ Նրա խոսքով՝ հրապարակված տվյալները դժվար է գնահատել, քանի որ հայտնի չէ, թե զեկույցի հեղինակները առկա վիճակագրական տվյալնե՞րն են վերցրել, թե՞ իրենք են հետազոտություն անցկացրել։

«Դրա համար դժվարանում եմ ասել, քանի որ հավաստի տվյալներ չեն ներկայացվում»,- ասաց նա։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ՀՀ-ում հանցավորության մակարդակն աճել է, բայց այս կազմակերպության կողմից դրական գնահատականներ ենք լսում՝ սոցիոլոգը պատասխանեց, որ կա՛մ կազմակերպության տվյալները հավաստի չեն, կա՛մ այդքան չեն խորացել ներկայացվող վիճակագրության մեջ։ «Հնարավոր է, որ ես եմ սխալվում, բայց ընկալումը հակառակն է. մեծ ու փոքր հանցագործություններն աճել են, այդ թվում աճել են նաև թմրամոլության հետ կապված տարբեր խախումները։ Ուստի եթե այդպես է շատ ուրախ եմ, բայց կասկածելի է թվում»,- կարծում է նա։

Մեր հարցին, թե այս ցուցանիշները որքանո՞վ են կապված օրինապահության քարոզչության, պարեկային ծառայության ակտիվության հետ ու կարելի՞ է գնահատել, որ փոփոխվել է հանրության վարքաբանությունը՝ Գևորգ Պողոսյանն նշեց, դրանք որոշ չափով նպաստում են, մենք ձգտում ենք, որ այդպես լինի, սակայն շատ կասկածելի է պնդել, թե հանցագործությունների ցուցանիշը նվազել է։

Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ այն ամենն, ինչ ձեռնարկվում է, այդ թվում պարեկային ծառայության աշխատանքը, նպատակ ունի մեզանում ավելի շատ օրինապաշտ վարքագիծ սերմանել։ Նա ընդգծեց, որ ուղղությունը միանշանակ հասկանալի է, սակայն արդյունքները՝ կասկածելի։

Գևորգ Պողոսյանից նաև հետաքրքրվեցինք, թե ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի անվտանգության ցուցանիշը բարձր համապատասխանի, կամ գոնե մոտ լինի իրականությանը։ Ի պատասխան մեր զրուցակիցը նշեց, որ այս նպատակով պետք է ավելի լավ գործեն Ոստիկանությունը, պարեկային ծառայությունները։ Նա նաև չափազանց կարևորեց, որ դպրոցներից սկսած օրինապահ վարքագծի քարոզչությունը ճիշտ իրականացվի, որովհետև դա հիմնականում կապված է դաստիարակության և մարդկանց գիտակցության հետ։

«Եթե բնակչության մոտ օրենքի նկատմամբ վսհահությունը բարձրացվի, ապա բնական է, որ իրավախախտումների ու հանցագործությունների ցուցանիշները պետք է նվազեն։ Սա գործողությունների մի ամբողջ կոմպլեքս է, և հնարավոր չէ որևէ բան փոխել՝ ընդամենը մի կետը բարելավելով»,- ասաց նա։

Սոցիոլոգը հավելեց՝ միջազգային փորձն էլ է վկայում այն մասին, որ այդ ամբողջը պետք է բարելավել՝ սկսած դպրոցից, ընտանիքից, տարբեր կազմակերպություններից, ոստիկանությունից ու դատարանների գործունեությունից։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»