Ներքին 2 տարի առաջ - 12:56 31-01-2024

Դեկտեմբերին պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 44,623,350 ՀՀ դրամ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ․ դեկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հետբացթողումային հսկողության վերաբերյալ տեղեկություն։

Ապրանքների բացթողումից հետո, ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից իրականացված մաքսային հսկողության ընթացքում, հայտնաբերվել են ՀՀ մաքսային օրենսդրության խախտման մի շարք դեպքեր, որոնց արդյունքում պակաս հաշվարկված և վճարված մաքսային վճարների և դրանց նկատմամբ օրենքով հաշվարկված տույժերի ընդհանուր գումարը կազմել է 44,623,350 ՀՀ դրամ։

6 դեպքով արձանագրվել է ապրանքների ոչ ճիշտ դասակարգման հատկանիշներ, որոնցով թերի վճարված /չհաշվարկված/ մաքսային վճարների գումարը կազմել է 31,348,879 ՀՀ դրամ:

1 դեպքով արձանագրվել է ցածր մաքսային արժեքի հայտարարագրման դեպք, որով պետությանը պատճառված վնասը կազմել է 1,590,740 ՀՀ դրամ

1 դեպքով արձանագրվել է պայմանական բացթողնված ապրանքների ոչ նպատակային օգտագործման փաստ՝ թերի վճարված մաքսային վճարների գումարը կազմել է 11,683,734 ՀՀ դրամ։

9 դեպքով մաքսային մարմին ներկայացված ապրանքների հայտարարագրերում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ Նախնական տվյալներով թերի վճարված մաքսային վճարների գումարը կազմում է 5 մլն․ ՀՀ դրամ։ Վերոնշյալ դեպքերով իրականացվում է վերլուծություն։

-

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան