Ներքին 5 ամիս առաջ - 23:05 05-05-2026

350 միլիոն դրամ է նվիրաբերվել Մարզահամերգային համալիրին. ի՞նչ նպատակով է ծախսվել այդ գումարը. Փաստինֆո

Պետական գույքի կառավարման կոմիտեն պայմանագիր է կնքել «Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալր» ՓԲ ընկերության հետ անհատույց նվիրատվության վերաբերյալ։

«Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ համալրիրն տրամադրվել է 350 միլիոն դրամի չափով դրամաշնորհ՝ անհատույց։

Նշված գումարը ծախսել է շենքային պայմանների բարելավման և կարողությունների զարգացման համար։

Նշենք, որ աշխատանքներն իրենց մեջ ներառել են կառույցի գլխավոր մուտքի հատվածի և աստիճանների մասնակի նորոգում և բարեկարգում, շատրվանների և հարակից տարածքների մասնակի նորոգում և բարեկարգում, կառույցի արտաքին հատվածների (ներառյալ պիլոններ և առաստաղ) մասնակի նորոգում և բարեկարգում, նստարանների և աղբամանների վերանորոգում և նոր նստարանների մատակարարում և տեղադրում, ներքին բակ հատվածի մասնակի նորոգում և բարեկարգում, կառույցի ներքին աշխատանքներ։

Պայմանագրից տեղեկանում ենք, որ այս աշխատանքները պայմանավորված են «Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը» կազմակերպելու նպատակով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում