Մամուլ 2 տարի առաջ - 08:39 31-01-2024

Դիրքերում արձանագրվող մահվան դեպքերի համար պատիժ չկա․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ պաշտպանության նախարարությունը չի արձագանքում հանրության կողմից բողոքներին եւ նախարարի հրաժարականի պահանջին: Այս տարի՝ 2024 թվականին, բազմաթիվ ողբերգական դեպքեր տեղի ունեցան Զինված ուժերում, մասնավորապես՝ հունվարի 9-ին ժամկետային զինծառայողներից մեկն իրեն կցված հրազենից մահացու կրակ էր արձակել նույն դիրքում ծառայող սպաներից մեկի՝ 23-ամյա Կարեն Արայիկի Կարապետյանի վրա:

Նույն հունվարի 9-ին ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել էր ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Այդ դեպքերին հաջորդեց հունվարի 14-ի ձնահյուսի տակ մնացած Բենիամին Վալերիի Մանուչարյանի (ծնված 2003 թ․), դեպքը:

Այս դեպքերը հանրային լայն շրջանակներում առաջացրել են ՀՀ ՊՆ նախարարի եւ ԳՇ պետի պաշտոնանկության պահանջ:

ArmLur.am-ը ՀՀ ՊՆ պաշտոնական հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով՝

1.Ի՞նչ է մտածում այս մասին Սուրեն Պապիկյանը:

2.Մարզասրահի բաստկետբոլի վահանակի ու կախիչի համար Նիկոլ Փաշինյանը մարզպետին ու Քաղշինկոմիտեի ղեկավարին հեռացրեց աշխատանքից, իսկ 2 զոհի համար չկա՞ պատիժ: Ի՞նչ է նախաձեռնել ՊՆ նախարարը:

3. Հատկապես Վարդենիսի դիրքերում դեպքերը շատ են. ի՞նչ վերլուծություն ունի ՊՆ-ն:

4. Նկատում ենք, որ դեպքերից հետո նախարարը գնում է դեպքի վայր, հրապարակվում են նրա խիստ հայացքով լուսանկարները, բայց դեպքերի կրկնությունից չենք խուսափում: Միայն դիրքեր գնալն ու նկարվելը ի՞նչ է տալիս ՊՆ-ին:

Պն գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը, մեր այս հարցերին ի պատասխան, գրել էր.

«ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան յուրաքանչյուր դեպքով հարուցվող վարույթներին զուգահեռ՝ անցկացվում են ծառայողական քննություններ, ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում համակողմանիորեն ուսումնասիրվում եւ վերլուծվում են մահվան դեպքերի հանգամանքներն ու պատճառները, ձեռնարկվում են միջոցներ առկա խնդիրների լուծման, հանցագործությունների կանխման, բացահայտման, կարգազանց եւ օրինախախտ զինծառայողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»: Մյուս հարցերը անպատասխան են մնացել:»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում