Մամուլ 2 տարի առաջ - 08:10 31-01-2024

Ավինյանը փորձում է լավացնել թիմակիցների հետ հարաբերությունները․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Օրերս Սաշա Կատվալյանը նշանակվեց «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն՝ փոխարինելով Բագրատ Աղաջանյանին, ով հունվարի 26-ին ազատվել է «ձնամաքրման աշխատանքները պատշաճ չկատարելու» պատճառով։ Այս նշանակումն իշխանական շրջանակներում տարաբնույթ խոսակցությունների թեմա է դարձել։ Նա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի համակուրսեցին է, նաեւ մտերիմ է Ավինյանի հետ: Նրան Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարի պաշտոնից ազատեցին 2022-ի հոկտեմբերին` զոհվածների ծնողներին քարշ տալով Եռաբլուրից հեռացրած ոստիկաններին քննադատելու համար: Հետո Կատվալյանն Ավինյանի խորհրդական նշանակվեց եւ ազատվեց անցած տարեվերջին, երբ նրա անունը կրկին հայտնվեց մամուլի տեսադաշտում։

Իրավապահները բերման էին ենթարկել Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին եւ թաղապետարանի այլ պաշտոնյաների՝ գնումների գործընթացը ոչ պատշաճ կատարելու կասկածով: Տեղեկություններ կային, որ կասկածյալների ցանկում է նաեւ Սաշա Կատվալյանը: Դրանից օրեր անց նա ազատվեց խորհրդականի պաշտոնից, իսկ օրերս նշանակվեց քաղաքի աղբահանության տնօրենի պաշտոնին: Ըստ որոշ լուրերի, այս նշանակումը վատ է ընդունվել մի շարք ՔՊ-ականների, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ոմանք կարծում են, որ Ավինյանը փորձում է թիմակիցների հետ լավացնել հարաբերությունները եւ չի մերժել Սուրեն Պապիկյանի խնդրանքը: Իսկ Պապիկյանի հետ անջրպետ էր առաջացել ՔՊ վարչության հայտնի ընտրություններից հետո։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան