Ներքին 2 տարի առաջ - 17:49 30-01-2024

Հայաստան կայցելի Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը

Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան հունվարի 31-ին կայցելի Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում Չեխիայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սա Չեխիայից Հայաստան ամենակարևոր այցերից է վերջին ավելի քան 6 տարվա ընթացքում։

Մարկետա Պեկարովա Ադամովան կգա պատվիրակությամբ, որի կազմում են մի քանի չեխ պատգամավորներ, ընկերությունների, Առևտրի պալատի, Արդյունաբերության և Առևտրի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև համալսարանների (Չարլզի համալսարան և Չեխիայի տեխնիկական համալսարան) և Ազգային թանգարանի ներկայացուցիչներ։

Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը քննարկումներ կունենա Հայաստանի Հանրապետության բոլոր բարձրագույն ներկայացուցիչների հետ։ Ծրագրի շրջանակներում նա կայցելի նաև Հայաստանի և Ադրբեջանի սահման՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։ Նախագահ Ալեն Սիմոնյանի հետ նա կմասնակցի չեխ-հայկական գործարարների համաժողովին և կհայտարարի չեխական դղյակների և ամրոցների մասին ցուցահանդեսի բացումը։

«Այցը ցույց է տալիս մեր հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ և աջակցությունը»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան