Արտաքին 2 տարի առաջ - 16:29 02-02-2024

Ադրբեջանը միշտ եղել է մեր հուսալի գործընկերը. Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ

Ադրբեջանը միշտ եղել է Չեխիայի հուսալի գործընկերը, այս մասին Բաքվում հայտարարել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովան։

Չեխ պաշտոնյան Բաքու այցից առաջ Երևանում էր, որտեղ հայտարարել է, թե «բոլոր հնարավորությունները կօգտագործեն՝ ճնշում գործադրելու Բաքվի վրա՝ բանակցություններին մասնակցելու համար»։

Բաքվում՝ Ադրբեջանի օրենսդիր մարմնի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը, ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության, Պեկարովան հայտարարել է՝ Չեխիան ուրախ է իր աջակցությունը հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության շարունակությանը՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու բարեկեցության հասնելու համար։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ չեխ պաշտոնյան նաև վստահեցրել է, որ ԵԽԽՎ-ից ադրբեջանական պատվիրակությանը վտարելու հարցի քննարկմանը Պրահան չի մասնակցել և չի աջակցել այդ քայլերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»