Ներքին 2 տարի առաջ - 21:28 27-01-2024

Բարձիթողի վիճակ՝ Չարենցավան-Հրազդան ճանապարհին. shamshyan.com

Երբ հանրապետությունում ձյուն է տեղում, ակնհայտ երևում է, թե որ ճանշիններն են սրտացավ մոտենում աշխատանքին, իսկ որ ճանշիններն են գլուխ պահում:

Այսօր՝ հունվարի 27-ին, բարձիթողի իրավիճակ է ստեղծվել Չարենցավան-Հրազդան այդ մի քանի կմ-ոց ճանապարհահատվածում։

Եթե Աբովյանում, Չայնիի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Սևան, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան ճանապարհներին ճանշինը օպերատիվ է գործել ու հսկայական աշխատանքներ է կատարել երթևեկությունը անվտանգ դարձնելու համար, աղ ու ավազով մշակել է ճանապարհները, ապա նույնը չես կարող ասել Չարենցավան-Հրազդան ճանապարհահատվածի մասին։

Մինչև Գեղարքունիքի մարզի սկզբնամաս բարձիթողի վիճակ է։ Ճանապարհը պատված է մերկասառույցով, իսկ տեղի ճանշինները ասես «գործադուլ» արած լինեն։ Չեն բարեհաճում գոնե աղ ու ավազ լցնեն, իսկ վարորդներն էլ «քաղցր խոսքեր» էին շռայլում նրանց հասցեին։

Բարեբախտաբար մի քանի կմ-ոց մերկասառույց ճանապարհին ավտովթարներ տեղի չեն ունեցել և դա առաջին հերթին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին և 2-րդ վաշտերի պարեկների, ովքեր վարորդներին մի պահ հորդորում են որպեսզի չշարժվեն, ապա նրանց անվտանգ ուղեկցում են Չարենցավանից միչև Գեղարքունիքի մարզ, Գեղարքունիքի մարզից էլ հետադարձ՝ միչև Աբովյան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»