Մամուլ 4 տարի առաջ - 08:25 22-02-2022

Բարձիթողի վիճակ՝ Բյուրականի աստղադիտարանում. Փաստ

Բյուրականի աստղադիտարանում տիրող վիճակի մասին վերջին շրջանում ավելի ու ավելի մտահոգիչ տեղեկություններ են հրապարակվում: Մեկ անգամ չէ, որ նշվել է մեր երկրի խորհրդանիշներից մեկը համարվող այս կառույցում գիտական, նպատակային ու բովանդակային աշխատանքի բացակայության մասին։ Այս մասին փետրվարի 22-ի համարում գրել է «Փաստ» օրաթերթը։

«Դրանից զատ, պարզվում է, ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից Բյուրականի աստղադիտարանում 2020 թվականի վերջին ստուգումներ են կատարվել։ Մեր ունեցած տեղեկություններով, առերևույթ խախտումների մասին տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը և նախաքննություն իրականացնող մարմիններին, սակայն այն փաստացի թաքցվել է, կամ դրանց պարզապես ընթացք չի տրվել»,- գրել է «Փաստը»՝ շարունակելով․

« Ինչ վերաբերում է ուսումնասիրություններին, ապա պարզվում է, որ բացահայտվել են բավականին խախտումներ ու չարաշահումներ, այդ թվում, մասնավորաբար, «Ռոսկոսմոս» ընկերության հետ կնքված ծառայությունների մատուցման՝ բավականին խոշոր գումարով պայմանագրի առումով: Միևնույն ժամանակ, պարզվել է, որ Բյուրականի աստղադիտարանը ստուգվող ժամանակաշրջանում հսկիչ դրամարկղային մեքենա չի ունեցել, այն ձեռք է բերել միայն 2020 թ.-ի հուլիսին, այն դեպքում, երբ իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն, չի վարվել նաև այցելուների մուտքի հաշվառման մատյան կամ ցուցակ։

Սրանք ուսումնասիրության արդյունքում բացահայտված խախտումների մի չնչին մասն են միայն, դրանց քանակը բավական մեծ է, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ բարձիթողի վիճակ է մի կառույցում, որը միշտ եղել է մեր հպարտության առարկան, և որը շատ կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար»,- գրել է թերթը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով