Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:00 27-01-2024

Ձնամաքրման պերճանքն ու թշվառությունը. մայրաքաղաքը վերածվել է սահադաշտի

Չնայած քաղաքային իշխանությունների բազմաթիվ հավաստիացումներին, որ մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներն իրականացվում են պատշաճ մակարդակով, այնուամենայնիվ իրականությունն այլ բանի մասին է վկայում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով և արձանագրել, որ այսօրվա առատ տեղումներից հետո ձնամաքրման աշխատանքներ առհասարակ չեն իրականացվել։ Փողոցներում առհասարակ աղ չի լցվել, ինչի հետևանքով բազմաթիվ փողոցներ ամբողջովին սառցեպատ են, իսկ այս իրավիճակը բազմաթիվ վթարների պատճառ է դարձել։

Հատկանշական է, որ Երևանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2016 թվականի ձմռանը քննադատում էր Երևանի քաղաքապետարանի կողմից կատարվող ձնամաքրման աշխատանքները և նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին հորդորդում անձամբ ներգրավվել այդ աշխատանքներում։ Սակայն մեր թղթակիցը Երևանի փողոցներում ոչ միայն Տիգրան Ավինյանին չտեսավ, այլ նաև որևէ այլ աշխատակցի, ով կզբաղվեր ձնամաքրման աշխատանքներով։

Քաղաքային իշխանությունների այս գործելակերպն առաջացրել է քաղաքացիների դժգոհությունը, ովքեր չեն կարողանում քաղաքի մի ծայրից մյուսը երթևեկել, գնալ աշխատանքի և այլն։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան