Միտք Ներքին 2 տարի առաջ - 11:28 12-02-2024

Այս շենքի արտաքինն ու ներքինը ցույց են տալիս մեր պետության ողջ պերճանքն ու թշվառությունը

Փաստաբան Մանուշ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի և հակադիր կատարման ծառայության նստավայրն է: Քանի որ վերելակները այսօր չեն աշխատում փաստաբանները և դատական նիստերի մասնակիցները ոտքով են բարձանում 10-11 հարկ:

Առավոտյան այս դատարանում նիստ ունեի և ստիպված 11 հարկ ոտքով բարձրացա` դե 90-ականների սերնդին դրանով չես վախեցնի: Ինչևէ, վերելքը տպավորիչ էր, նույնիսկ մի քանի կադր նկարեցի` ջարդած փայտով պատուհաններ, քանդված միջանցքներ, ու այդ միջանցքներում ծխողներ` սուրճի բաժակները ձեռքերին, մի խոսքով, լրիվ ընկղմվեցի մեր սիրելի 90-ականները:

Այս շենքի արտաքինն ու ներքինը ցույց են տալիս մեր պետության ողջ պերճանքն ու թշվառությունը:
Ու փոխանակ ճոխ ամանորյա զարդարանքներ անել միգուցե որևէ չինովնիկի մտքով անցներ այսպիսի շենքերը կարգի բերել: Չէ որ այս շենքերում ուսադիր կրող քո պետության կապիտանն է աշխատում, պատմուճան կրող դատավորն է արդարադատություն իրականացնում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով