Մամուլ 2 տարի առաջ - 08:01 27-01-2024

Իշխանությունը նոր արշավ է պատրաստո՞ւմ եկեղեցու դեմ. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նախօրեին ՔՊ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հերթական կուսակցական քննարկումն է տեղի ունեցել՝ «պետություն-հայրենիք» թեմայով։ ՔՊ-ականներն աշակերտների պես հուզական ելույթներ են ունեցել` պատմելով, թե ինչու են սիրում պետությունը, որն է իրենց համար պետությունը, որն է հայրենիքը եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը ժամանակ առաջ է թիմում այս հարցը դարձրել օրակարգային եւ ամեն ինչ անում է, որ ՔՊ-ականներին հանգեցնի այն մտքին, որ հարկավոր է հրաժարվել Անկախության հռչակագրից, քանի որ դա խանգարում է պետություն ունենալու ՔՊ տեսլականին։ Նախօրեի հավաքին այլ թեմա էլ է արծարծվել․ շարքային ՔՊ-ական Արմեն Խոջոյանը Հայ առաքելական եկեղեցու դեմ է ելույթ ունեցել` նշելով, որ չնայած մեր պատմության որոշ փուլերում պետության գործառույթը եկեղեցին իր վրա է վերցրել, սակայն այսօր եկեղեցու դերը պետք է զրոյացնել, բարձրացնել պետական ինստիտուտների նկատմամբ հարգանքը։

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ից Հայ առաքելական եկեղեցու դեմ նոր արշավ են ուզում սկսել` ինչ-որ անհայտ «Վարդանանք» շարժման անվան տակ: Ֆեյսբուքում օրեր առաջ հայտարարություն էին տեղադրել, որ շուրջօրյա նստացույցեր են անելու Մայր Աթոռի բակում: Կան տեղեկություններ, որ այս շարժման նախաձեռնողների մեջ են 2019-ին եկեղեցու դեմ պայքարի ելած «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները, այդ թվում՝ իշխանական պատգամավորներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան