Մամուլ 2 տարի առաջ - 08:56 24-01-2024

433 միլիոն ջեքփո՞թն են ուզում խլել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Դատախազությունը հրապարակային ծանուցմամբ քաղաքացի Իշխան Մարտիկի Վահրադյանին հրավիրել է դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչություն՝ նրան պատկանող գույքի առնչությամբ սկսված ուսումնասիրության շրջանակներում դիրքորոշում հայտնելու համար։ Ծանուցումից տեղեկանում ենք, որ Իշխան Վահրադյանը Երեւան քաղաքում է հաշվառված, նա 1982 թվականին է ծնվել։ Նրա հետ մեկտեղ դատախազություն է հրավիրվել նույն հասցեում հաշվառված Տաթեւիկ Գրիգորյանը, ենթադրվում է՝ կինը։ Ի դեպ, «Իշխան Մարտիկի Վահրադյան» տվյալներով մեկ մարդ կա Հայաստանում, ով բնակվում է Երեւանում: Նույն անուն-ազգանունով եւս մեկ հոգի հաշվառված է Շիրակի մարզի Ախուրյան համայնքում։

2020 թվին՝ 4 տարի առաջ, մամուլում հրապարակվեց, որ երեւանաբնակ Իշխան Վահրադյանը «Վիվառո» կազինոյում շահել է տարածաշրջանի ամենամեծ ջեքփոթը՝ 433 մլն 752 հազար 459 դրամ: Երեւանի բնակիչը խոշոր շահումը գրանցել է՝ ընդամենը 3 հազար 500 դրամ խաղադրույք կատարելով։ Դատախազությունից փորձեցինք ճշտել, թե արդյոք «ջեքփոթ բռնած» երեւանցի Իշխան Վահրադյանի՞ն են կանչել բացատրություն տալու, սակայն դատախազությունից չպատասխանեցին մեր հարցին՝ ասելով, որ հրապարակային ծանուցման մեջ նշված տվյալներից զատ ոչինչ չեն կարող ասել։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին