Ներքին 5 տարի առաջ - 14:46 27-05-2021

Մեզնից ուզում են խլել մեր հայրենիքը․ Փաշինյանը Կութ գյուղում է

«Մեզնից ուզում են խլել մեր ինքնիշխանությունը, մեզնից ուզում են խլել մեր պետությունը, մեզնից ուզում են խլել մեր հայրենիքը»,- ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի Կութ գյուղ այցելության ընթացքում։

Նա նշել է, որ Ադրբեջանը խախտել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

«Միջազգային իրավունքի համաձայն՝ սա մեր սուվերեն տարածքն է, և Ադրբեջանի զինված ուժերը միանշանակ պետք է մեր տարածքից դուրս գան։ Մենք չպետք է թույլ տանք, որ իրադրությունը վերահսկողությունից դուրս գա,- ասել է Ն․ Փաշինյանը և ավելացրել,- մենք պետք է մեր հետևողական, հավասարակշռված, հաստատակամ, ոչ նյարդային քայլերով հասնենք այս տարածքից նրանց դուրս գալուն»։

Վարչապետի պաշտոնակատարը խնդրել է գյուղացիներին հանկարծ չհավատալ այս հարցում որևէ դավադրության տեսությանը․ «Մեր վեց զինծառայողները գերեվարվել են մեր տարածքում, և նրանք պետք է անհապաղ վերադարձվեն Հայաստանի Հանրապետությանը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով