Մամուլ 2 տարի առաջ - 08:46 17-01-2024

​​​​​​​Ինչ ունեցվածք ունի Վայոց ձորի նորանշանակ մարզպետը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արարատ Գրիգորյանի փոխարեն դեկտեմբերի 7-ին Վայոց Ձորի մարզպետ նշանակվեց ԱԱԾ Վայոց Ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքաելյանը (անձնագրով Միքաելյան է)։ Մարզպետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նա իր ունեցած գույքի եւ եկամուտների հայտարարագիր է ներկայացրել։

Ըստ դրա՝ Վայոց Ձորի մարզպետը Վայքում ունի միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամաս, այդ հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն՝ Սարավան գյուղում, իր տնտեսական շինություններով։ 2021 թվականին նա գնել է «Հյունդայի» մակնիշի, իսկ 2022 թվականին` 2015 թ. արտադրության ռուսական «VAZ» մակնիշի մեքենաներ։ Կոլյա Միքաելյանի բանկային հաշիվներին, ըստ նրա ներկայացրած հայտարարագրի, առկա է 5 մլն դրամ, եւս 100 հազար դրամ նա ունի կանխիկ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան