Ներքին 2 տարի առաջ - 18:18 13-01-2024

Սահմանազատման գործընթացը սահման ստեղծելու մասին չէ, այլ՝ սահմանների վերարտադրման. Փաշինյան

Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին։

Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Գավառում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ընթացքում։

«Մենք մի քանի անգամ հայտարարել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, ինչպես նաև սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան պետք է հիմնված լինի 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Սան նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը ճշգրիտ այնքան է, որքան եղել է Հայկական սովետական սոցիալիստական հանրապետությունը, նույնը Ադրբեջանինը:

Սա նաև նշանակում է, որ սահմանազատման գործընթացը սահման ստեղծելու մասին չէ, այսինքն` մեր դելիմիտացիայի հանձնաժողովները, ոչ թե պետք է գնան սահման ստեղծեն, այլ պետք է վերաարտադրեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել 1991 թվականին»,- ասել է վարչապետը:

Փաշինյանն ընդգծել է, որ ի հեճուկս ձեռք բերված պայմանավորվածություններին Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչը բացարձակապես անընդունելի է։

«Փորձ է արվում ժամանակ առ ժամանակ միջանցքային խոսույթ ձևավորել Հայաստանի տարածքի նկատմամբ։ Ընդ որում, երբ մենք ասում ենք, որ դա նկրտում է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ, մեզ ասում են, որ դա միջազգայնորեն ընդունված խոսույթ է, կա Հյուսիս-հարավ միջանցք և այլն»,- ասաց նա։

Նա նշեց՝ որպեսզի այս բառային խաղերից դուրս գանք, մենք այսում ենք՝ ինչ պայմանով Իրանի Իսլամական Հանրապետությունը տրամադրում է կապ Նախիջևանի և Ադրբեջանի մյուս հատվածի միջև, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ տրամադրել այդ կապը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան