Ներքին 1 ամիս առաջ - 16:09 17-09-2026

Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան

Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Փաշինյանը։

«Այս պահին, սահմանազատման դետալների հետ կապված, չկա ոչ մի պայմանավորվածություն․ դրանց թիվը զրո է։ Սահմանազատում պետք է տեղի ունենա, որի արդյունքով պարզ կլինի՝ հանրաքվե անհրաժե՞շտ է, թե՞ ոչ:

Այսինքն, երկրները սահմանազատում անեն՝ ստորագրելով փաստաթուղթ, քանի որ կանոնակարգով նախատեսված է, որ սահմանազատումները ամփոփվում են պետական սահմանի մասին միջպետական պայմանագրով։ Ես ասել եմ կա անկլավների պրոբլեմ, որը պետք է հասկանանք ոնց ենք լուծում: Դրա տարբերակները կան, մամուլում, փորձագիտական շրջանակներում բոլոր հնարավոր տարբերակները քննարկված են»,- ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել