Մամուլ 2 տարի առաջ - 08:13 13-01-2024

Կարեն Անդրեասյանը արցախցի դատավորների գլխի փափուկ բարձ է դրել ու ընդհատակ անցել. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Բռնի տեղահանումից շաբաթներ անց Արցախի դատավորները, մեր տեղեկություններով, հանդիպել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ՝ խնդրելով լուծումներ գտնել, թե ինչպես կարող են Արցախից բռնի տեղահանված դատավորները Հայաստանում կենսաթոշակ ստանալ: Թեկուզ եթե ոչ այն չափով, ինչքան հայաստանյան գործընկերներն են ստանում, բայց ստանան։ Խոսքը 21 դատավորի մասին է, որոնցից 18-ը 10-15 տարվա աշխատանքային փորձ ունի։

Չնայած ԲԴԽ ղեկավարն Արցախի գործընկերներին ընդունել է ջերմ եւ սիրալիր մթնոլորտում, խոստացել իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ քննարկել ու մի լուծում գտնել, սակայն այդ հանդիպումից հետո անցել է ընդհատակ ու չի պատասխանում ո՛չ արցախցիների զանգերին, ո՛չ էլ ընդունում է նրանց։

Նշենք, որ, օրինակ, դատախազությունում, Քննչական կոմիտեում քննություն կազմակերպեցին արցախցի գործընկերների համար, որպեսզի լավ արդյունք ցուցաբերածներին ընդունեն համակարգ: Իհարկե, հետո պատճառաբանեցին, թե քանի դեռ ՀՀ քաղաքացի չեն, չեն կարող աշխատանքի անցնել, ու արհեստականորեն խոչընդոտներ ստեղծեցին շատերի համար, որովհետեւ «վերեւից» ասվել էր` չընդունեք, սակայն դատավորներին անգամ այդ հնարավորությունը չեն տվել: Հայաստան տեղափոխվելուց հետո նրանք ոչ միայն գործազուրկ են, այլեւ զրկված են թոշակից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում