Մամուլ 2 տարի առաջ - 08:41 11-01-2024

Ժաննա Անդրեասյանն արհամարհում է իր վերադասի հրամանը ու չի կատարում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2024 թվականի հունվարի 5-ին Արագած բնակավայրի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պոկեց սանհանգույցի ցնցուղը պատից, պարզեց նախարարի կողմը, հրապարակավ բանավոր հրամայեց ԿԳՄՍՆ Ժաննա Անդրեասյանին պարզել դպրոցում տեղադրված ծորակի գինը, համեմատել փաստաթղթերում ներկայացված տեխբնութագրի և արժեքի հետ ու զեկուցել իրեն: Վարչապետի հրամանը մինչ օրս կատարված չէ:

ArmLur.am-ը դիմեց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանին՝ պարզելու՝ ինչպես է Փաշինյանը վերաբերվում նախարարի այս վերաբերմունքին, երբ նրա բանավոր հրամանը անկատար է մնացել: Ի պատասխան՝ խոսնակն ասաց.

«Վարչապետի հանձնարարականը հրապարակային է եղել, պատասխանների համար կխնդրեմ դիմել համապատասխան գերատեսչություններ՝ ԿԳՄՍՆ կամ Քաղաքաշինության կոմիտե»:

Իհարկե, մեր հարցը ուղղված էր կոնկրետ վարչապետին, որի հրամանները դարձել են օդում թողած պղպջակ: Ամեն դեպքում, ArmLur.am-ը հարցում ուղարկեց ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու՝ արդյոք Ժաննա Անդրեասյանը ճշտել է ցնցուղի արժեքը: Նախարարությունից պարզաբանել են, որ ոչինչ չի արվել, քանի որ
Քաղաքաշինության կոմիտեի դաշտում է խնդիրը:

Մինչդեռ, հրապարակված տեսանյույթում հստակ երևում է, որ Նիկոլ Փաշինյանը հանրահայտ ցնցուղը տալիս է հենց Ժաննա Անդրեասյանի ձեռքը (ճիշտ է, նախարարի փոխարեն այն վերցնում է Քաղշինկոմիտեի տեղակալը) ու անձամբ նրան է հրահանգում ճշտել դրա արժեքը:

Փաստացի Ժաննա Անդրեասյանը արհամարհում է իր վերադասի հրամանը ու չի կատարում: Թե ինչ գին կարժենա Պետրոս Ղազարյանի կնոջ համար այս պահվածքը, ժամանակը ցույց կտա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով