Ներքին 2 տարի առաջ - 16:58 10-01-2024

Խուզարկություններ ՔԿՀ-ներում. հայտնաբերվել են հեռախոսներ, կտրող-ծակող առարկաներ, այլ արգելված իրեր

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության ապահովման և հատուկ նշանակության բաժինների ծառայողները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ հունվարի 9-ին իրականացրել են հատուկ միջոցառումներ, որոնց շրջանակներում խուզարկություններ են կատարվել հիմնարկի խցերում։

Արդյունքում՝ տարբեր խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, կտրող-ծակող առարկաներ, այլ արգելված իրեր, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց խցերից դուրս են բերվել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող բազմաթիվ իրեր, հագուստներ և էլեկտրատեխնիկա։

Ազատազրկված անձանց կողմից քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջները պահպանելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները կրելու են պարբերական բնույթ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով