Ներքին 2 տարի առաջ - 15:07 19-02-2024

Տարբեր թմրանյութեր և այլ արգելված իրեր․ ՔԿՀ-ներում խուզարկությունների արդյունքները հունվարին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը ազատազրկված անձանց կողմից թմրանյութերի, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի ապօրինի ձեռք բերման և շրջանառության դեմ։

Ծառայությունից հայտնում են, որ Քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների և Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների ծառայողները 2024 թվականի հունվարի ընթացքում պարբերաբար իրականացրել են խուզարկություններ թմրանյութերի և արգելված իրերի հայտնաբերման ուղղությամբ։

Արդյունքում՝ հիմնարկների խցերում, կացարաններում, բնակելի գոտու այլ տարածքներում հայտնաբերվել են ընդհանուր 139,53 գրամ քաշով տարբեր թմրանյութերի նմանվող զանգվածներ, 67 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 62 պարագաներ, 7 wi-fi սարք, 13 կտրող-ծակող առարկա և այլ արգելված իրեր։

Նշված արգելված իրերն ու թմրանյութերին նմանվող զանգվածները հայտնաբերվել են սանհանգույցներից՝ օդափոխման համակարգի խողովակներից, կախովի առաստաղների տակից, ազատազրկված անձանց հագուստներից և նախապես պատրաստված այլ թաքստոցներից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով