Մամուլ 2 տարի առաջ - 07:22 09-01-2024

Իշխանությունները փնտրում են ՍԴ դատավորի ցանկալի թեկնածուի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Քաղաքական իշխանությունները դատական համակարգում փնտրտուքների մեջ են. ՍԴ դատավոր անդամի թափուր տեղի համար իրենց ցանկալի թեկնածուին են փնտրում: Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը հրաժարական տվեց, եւ ԱԺ-ն, հիմք ընդունելով հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 2024 թվականի հունվարի 4-ից դադարած համարեց Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները:

Նշենք, որ Թունյանն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր և այդ պատճառով հրաժարական տվեց ՍԴ դատավորի պաշտոնից:

Իսկ ո՞վ պետք է զբաղեցնի Թունյանի տեղը: Դատական համակարգից մեզ հասած լուրերի համաձայն՝ գնդակը դատավորների դաշտում է, եւ Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու պետք է ներկայացնի, ու դատավորները ընտրեն նրան, ապա՝ գործուղեն ԱԺ: Դատական համակարգից մեզ հասած լուրերի համաձայն՝ կլինեն դատավորներ, որոնք կցանկանան գնալ ՍԴ, սակայն մտավախություն ունեն, որ քաղաքական իշխանությունները անցանկալի թեկնածուների մուտքը կփակեն եւ իրենց ցանկալիին կուղարկեն բարձր դատարան: Ահա այս մթնոլորտում իշխանությունները փնտրում են ցանկալի թեկնածուի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվ համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում