Ներքին 2 տարի առաջ - 10:57 31-12-2023

Կարողացանք պատվով հաղթահարել առկա խնդիրներն ու խոչընդոտները․ Կամո Ցուցուլյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել:

Ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ գործընկերներ, փրկարարական ծառայողներ, հարգարժան վետերաններ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և հաջողություններ։

Ամփոփելով անցնող 2023 թվականը՝ ուզում եմ նշել, որ չնայած բարեփոխման փուլ թևակոխած Փրկարար ծառայության առաջ ծառացած մի շարք դժվարություններին և նոր մարտահրավերներին, փրկարարների քրտնաջան աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կարողացանք պատվով հաղթահարել առկա խնդիրներն ու խոչընդոտները, միջազգային հարթակներում լուրջ արդյունքներ գրանցել և քայլել առաջ՝ ի բարօրություն մեր ժողովրդի և մեր երկրի։

Ձեր ամենօրյա մեծածավալ ու նվիրված աշխատանքի շնորհիվ դուք մշտապես մեր բնակչության կողքին եք՝ հնարավորինս պաշտպանելով վերջիններիս արտակարգ իրավիճակներից, ամրապնդելով բնակչության և քաղաքացիական պաշտպանության դիրքերը։

Սիրելի՛ փրկարարներ, առանձնակի երախտագիտությամբ ուզում եմ հատկապես նշել մեր ձեռքբերումները միջազգային ասպարեզում, որը հնարավորություն տվեց Հայաստանին իր հովանու ներքո հյուրընկալել 7 երկրների շուրջ 500 փրկարարների և անցկացնել միջազգային լայնածավալ հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որն իրական քննություն էր և ևս մեկ անգամ ապացույց, որ Հայաստանը պատրաստ է ոչ միայն օգնության մեկնել այլ երկրներին, այլև բարձր մակարդակով կազմակերպել նմանօրինակ փրկարարական լուրջ միջոցառում՝ բազմազգ միջավայրում մեկտեղելով փրկարարական գործողությունները և համախմբելով ուժերը՝ հանուն մարդկանց կյանքի փրկության և անվտանգության։

Հարգելի՛ գործընկերներ, վստահ եմ, որ նոր տարում ևս բարձր պատասխանատվությամբ և նվիրվածությամբ շարունակելու եք իրականացնել ձեր ամենօրյա պարտականությունները և մարդասիրական առաքելությունը։

Կրկին շնորհավորում եմ՝ մաղթելով անփորձանք ծառայություն, անսպառ ուժ և բարօրություն։

Թող գալիք 2024 թվականը լինի նոր ձեռքբերումների և առաջընթացի տարի՝ առանց արտակարգ իրավիճակների։
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»