Ներքին 2 տարի առաջ - 19:07 26-07-2024

Կամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ

Հուլիսի 25-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն այցելել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում կառուցվող կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ, որի մեկնարկը տրվել է դեռևս մարտ ամսին` ՆԳՆ փրկարար ծառայության, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան, Կոտայքի մարզպետարանի և «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով «Մարդկային անվտանգության» դրամաշնորհային աջակցության շրջանակներում «Մեղրաձոր համայնքի դիմադրողականության ամրապնդումը՝ հրշեջ-փրկարարական կամավորական բազայի հիմնադրման միջոցով» ծրագրով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

«Փրկարար ծառայության տնօրենը տեղում հետևել է շինարարական աշխատանքներին, տվել համապատասխան ցուցումներ: Տնօրենը մեկ անգամ ևս կարևորել է հրշեջ-փրկարարական հենակետերի գործունեության արդյունավետությունը, որոնց շնորհիվ կրճատվում է արձագանքման ժամանակը, նվազեցվում են մարդկային կորուստները։

Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Գևորգ Սեդրակյանի ուղեկցությամբ Տնօրենն այցելել է նաև Ծաղկաձորի հենակետ, որտեղ ծանոթացել է տարածքում իրականացվող բարեկարգման և նորոգման աշխատանքներին:

Այցի շրջանակներում «Հրազդան ՋԷԿ»-ի և Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատներում ներկայացվել են ծառայողների կենցաղային և շենքային պայմանները, գույքային և տեխնիկական կարողությունները, ջոկատների պատրաստվածության վիճակը:

Փ/ծ գեներալ-մայոր Կ.Ցուցուլյանը տեղերում անձնակազմին տվել է մասնագիտական խորհուրդներ և հստակ հանձնարարականներ՝ կարողությունների բարելավման և աշխատանքներն առավել արդյունավետ իրականացման ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»