Մամուլ 2 տարի առաջ - 08:34 28-12-2023

Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Վահե Ղազարյանից, համակարգը չի պարգեւատրվել. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Պարզվում է՝ դատական համակարգից բացի ՆԳՆ-ում եւս այս տարի տոնական պարգեւավճարներ, կամ ինչպես ընդունված է ասել, 13-րդ աշխատավարձ չեն ստացել:

Եթե դատական համակարգի հետ ամեն ինչ պարզ է, դեռեւս կան դատավորներ, որոնք դիմադրում են վարչակարգի ճնշումներին եւ դրամական պարգեւից զրկելով օրվա իշխանություները փորձում են պատժել անհնազանդների խմբակին, ապա տարակուսելի է ՆԳՆ-ի նկատմամբ նման անբարյացկամությունը, հարցն այն չէ, որ համակարգը ղեկավարում է Փաշինյանի մտերիմ, համադասարանցի Վահե Ղազարյանը, եւ չնայած տարատեսակ կազմակերպությունների պահանջի, նրան անառիկ է պահում իր պաշտոնում, խնդիրն այն է, որ այս համակարգի շնորհիվ է պատերազմից հետո գոյատեւում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ոստիկանները կենաց-մահու պայքար են տվել ընդդեմ իշխանության պայքարողների:

Ի դեպ, իշխանական վերնախավում կարծես դժգոհ չեն համակարգի գործունեւթյունից, դիցուք ՀՀ նախագահը ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին այսօր պարգեւատրել է մեդալով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում