Ներքին 2 տարի առաջ - 21:56 27-12-2023

Սյունիքի մարզում հրազենային ու դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել 30 և 33-ամյա քաղաքացիներ. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20:10-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի վերին երրորդականի ծակած կույր վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նա Կապանի բնակիչ, 33-ամյա Մհեր Աբգարյանն է։

Տեղում պարզվել է նաև, որ «ձախ թիկնային գծով երրորդ գոտկային ողի մակարդակի գնդակային վիրավորում» ախտորոշմամբ ևս մեկ հոգի է տեղափոխվել «Կապան» բժշկական կենտրոն։

Տեղում ոստիկանները պարզել են, որ նա Կապանի բնակիչ, 30-ամյա Արարատ Դավթյանն է։

Բժիշկները հայտնել են, որ նա նույնպես ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև որտեղ և ինչ պայմաններում են նրանք վնասվածքներ ստացել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»