Ներքին 11 ամիս առաջ - 18:26 27-10-2025

Վանաձորի դատարանից 22-ամյա տղան դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Քիչ առաջ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց են մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի ծառայողները՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչի գլխավորությամբ:

Տեղում բժիկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:

վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան դանակահարել են դատարանի ներսում:

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում:

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Դանակահարվածը Ստեփանավան քաղաքի բնակիչ 22-ամյա Էրիկ Դ.-ն է, ով վնասվածք է ստացել կրծքավանդակի մասում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան