Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:33 27-12-2023

Կա խաղաղության իրական հնարավորություն, բայց դա կախված է մի շարք գործոններից․ Արարատ Միրզոյան

Հայաստանի կողմից խաղաղության գործընթացի վերաբերյալ առաջ քաշված երեք սկզբունքները համահունչ են միջազգային իրավունքի նորմերին և նույնիսկ դրանք Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքում հանրահռչակված սկզբունքներ են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Երեք սկզբունքները վերաբերում են երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը և սահմանների անձեռնմխելիությանը։ Տրասնպորտային հաղորդակցական ենթակառուցվածքների մասին խոսելիս՝ այդ երեք սկզբունքների համատեքստում կրկին խոսում ենք իրավազորության մասին։ Դրանք միջազգային հանրության կողմից ընդունված սկզբունքներ են, որոնց լեգիտիմությունն ընդունված է ողջ աշխարհում։ Շառլ Միշելը հերթական հանդիպումից հետո նույնպես հայտարարել է այդ մասին»,- ասաց ՀՀ արտգործնախարարը։

Միրզոյանի պնդմամբ՝ պետք է առաջնորդվել հրապարակային հայտարարություններով, հաստատված պայմանավորվածություններով։ Ըստ նրա՝ նույնիսկ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ երբեմն լինում են վերահաստատումներ, ինչպեսև ոչ հետևողական վերահաստատումներ, որոնց պատճառով ժամանակի ընթացում շոշափելի արդյունք չի արձանագրվում։ Միրզոյանն ասաց, որ կա խաղաղության իրական հնարավորություն, բայց դա կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝ Ադրբեջանի կառուցողականությունից։

Ինչ վերաբերում է սահմանագծման և սահմանազատման գործընթացում կիրառվելիք քարտեզներին՝ ՀՀ արտգործնախարարը շեշտեց, որ հայկական կողմի համար չափազանց կարևոր է, որ նշված գործընթացը լինի կանխատեսելի, դրա սկզբունքներն ու հիմքերն արձանագրվեն խաղաղության պայմանագրում։ Այս փուլում քննարկվում է քարտեզների ընդգրկման հնարավորությունը՝ որպես սահմանազատման սկզբունք ամրագրելու, սահմանազատման համար կանխատեսելիություն ապահովելու դրսևորում։

ԻԻՀ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր հերթին նշեց, որ Հայաստանը խաղաղության հասնելու գործում շատ լուրջ է տրամադրված և այդ ուղղությամբ կատարում է կոնկրետ քայլեր։

«Նախօրեին հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ և նկատեցի, որ պաշտոնական Բաքուն ևս ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու հնարավորությունը։ Մենք լավատես ենք, դրական տրամադրվածությունները կարող են օգնել առանց արտաքին միջամտությունների, «3+3» ձևաչափի միջոցով լուծել առկա խնդիրները»,- նշեց Իրանի արտաքին գործերի նախարարը։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
17:54 Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է