Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:10 26-12-2023

Ո՞ր մարզերն են առաջատար միջին ամսական անվանական աշխատավարձի առումով, որոնք՝ հետնապահ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս ուշագրավ տվյալներ հրապարակվեցին՝ կապված Հայաստանում 2023 թվականի 3-րդ եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձի հետ: Հետաքրքիր է, որ տարբեր մարզերում այդ ցուցանիշը էականորեն տարբերվում է և տատանվում է 137 հազար դրամից 302 հազար դրամի սահմաններում, իսկ հանրապետության կտրվածքով միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 265 հազար դրամ։ Ընդ որում, առաջատարը մայրաքաղաքը չէ, ինչպես կարելի էր ենթադրել. Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 298504 դրամ: Իսկ ահա ցուցակը գլխավորում է Սյունիքի մարզը, որտեղ նշյալ ցուցանիշը 310320 դրամ է:

Ճիշտ է, բազմաթիվ գործոններ են ազդում որևէ տարածքում աշխատավարձի միջին մակարդակի վրա, բայց այս «ֆենոմենը» մասնագետները առաջին հերթին բացատրում են նրանով, որ Սյունիքի մարզում է գտնվում Հայաստանի ամենախոշոր հարկատուն, կամ, ինչպես ընդունված է ասել՝ Հայաստանի տնտեսության ողնաշարը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Բանն այն է, որ ԶՊՄԿ-ում միջին անվանական աշխատավարձը 662 հազար դրամ է, ինչը գրեթե երկուսուկես անգամ գերազանցում է ընդհանուր առմամբ Հայաստանի և շուրջ չորսուկես անգամ՝ Շիրակի ու Գեղարքունիքի մարզերի ցուցանիշները։

Նշենք, որ վերջիններս համապատասխանաբար 137990 և 134488 դրամով եզրափակում են ցուցակը: Սյունիքից ու Երևանից հետո երրորդը Արարատի մարզն է՝ 200480 դրամով, ապա՝ Տավուշի մարզը՝ 194830, Կոտայքի մարզը՝ 174460, Արմավիրի մարզը՝ 166170, Վայոց ձորի մարզը՝ 164535, Լոռու մարզը՝ 147330, Արագածոտնի մարզը՝ 141410 դրամով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
21:12 Արարատի համայնքապետը սպառնում է դատի տալ «Ուժեղ Հայաստան»-ի անդամին՝ Տիգրանաշենի խաղահրապարակի պատճառով
21:34 Կրակոցներ, ենթադրյալ սպառնալիքներ և ամուսնալուծություն․ նոր մանրամասներ Ջիգանի ու Սամոյլովայի շուրջ