Ներքին 2 տարի առաջ - 11:05 25-12-2023

Պետք է լուծենք 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների հարցը. Տիգրան Ավինյան

4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները ամենօրյա վտանգի տակ են, պետք է լուծենք այդ մարդկանց հարցը:

Այս մասին այսօր, խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մենք արձանագրում ենք, որ փաստացի Արցախի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերի 51 բնակարանի բնակիչների համար մենք արդեն իսկ լուծել ենք բնակարանային խնդիրը, հաջորդիվ, հունվարին, ես վստահ եմ, որ կզեկուցվի Արզումանյան 10 և 17 հասցեների բնակիչների բնակարանային խնդրի լուծման ընթացքը:

Եվ սա մեր ամենակարևոր հանձնառություններից մեկն է, և ես խնդրում եմ բոլոր գործընկերներին, որ հատուկ ուշադրություն դարձնենք այս հարցերին, որովհետև 4-րդ կարգի վթարային շենքերում ապրող բնակիչները ամենօրյա վտանգների ներքո են ապրում և հետևապես մեր կարևորագույն խնդիրներից մեկն է այդ մարդկանց հարցերը և խնդիրները լուծել»,- հայտարարեց Ավինյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»