Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:00 12-05-2025

Փաստաբանի հարցը լուծենք, որ դատի չտա․ «Յունիբանկն» անվավեր քարտերից սպասարկման գումար է գանձում 

Փաստաբան Էլզա Զաքարյանը տիկտոկյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատմում է, որ «Յունիբանկն» իր անվավեր բանկային քարտի համար տարիներ շարունակ սպասարկման գումար է գանձել։

«Ես ունեի ժամկետն անց բանկային քարտ։ Սակայն պարզվում է, որ բանկն ամեն տարի այդ քարտի համար հաշվարկում էր սպասարկման գումար։ Նույնիսկ երկու տարի անց ես դեռ պարտք էի ինչ-որ ծառայության համար, որն ինձ չէր մատուցվել»,- պատմում է փաստաբանը։

Զաքարյանին բանկից հայտնել են, որ ստեղծված իրավիճակի պատճառը ճիշտ ժամանակին դիմում չգրել է։

Վերջինս դիմում է գրել և խնդրել, որ զրոյացնեն կուտակված պարտքը, սակայն բանկից փորձել են տարբեր կերպ հիմնավորել իրենց պահանջի օրինականթյունը։

Ավելի ուշ, գիտակցելով, որ Էլզա Զաքարյանը փաստաբան է և պատրաստ է իր իրավունքները պաշտպանելու համար գնալ մինչև վերջ, բավարարել են նրա դիմում-պահանջը։

Ստացվում է, որ բանկը ևս քաջ տեղյակ է, որ նման գանձումներն ապօրինի են, սակայն հասարակ քաղաքացիները, չտիրապետելով օրենքին, կմարեն կուտակված պարտքը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև «Յունիբանկի» հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»