Մամուլ 2 տարի առաջ - 08:03 23-12-2023

Որքան ունեցվածք ունի Հնդկաստում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Աֆյանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի 22-ին։

Աֆյանն արտաքին հարաբերություններում մեծ փորձ ունեցող մասնագետ է, ինչը հասկանալի է դառնում նրա կենսագրականից։

Նա եղել է Իրանի դեսպանության երրորդ քարտուղարը դեռ 2006 թվականին։

Նա միանձնյա սեփականությամբ ունի 3 անշարժ գույք՝ 1 անհատական բնակելի տուն, 1 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, եւ 1 ավտոկայանատեղի։

2019 թվականին Աֆյանը գնել է 2012 թվականի արտադրության Jeep մակնիշի մեքենա։ Դեսպանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 72 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 500 ԱՄՆ դոլար։

Նրա տարեկան եկամուտը կուտակվում է միայն ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ստացվող աշխատանքի վարձատրությունից, որը կազմում է 5 մլն 765 հազար դրամ, որն ամսական կազմում է գրեթե 480 հազար դրամ։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 1 մլն 867 հազար դրամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»