Ներքին 2 տարի առաջ - 17:02 22-12-2023

Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարողը կալանավորված է

Համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ տեղեկացնենք, որ այս տարվա մարտի 23-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ ստացվել էր տեղեկություն։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության բաժնից։

«Նույն օրը տուժած անչափահասն ու մայրը հրավիրվել են ոստիկանություն, ընդունվել է հաղորդում։

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել Արմավիր քաղաքի մի բնակիչ և հենց մարտի 23-ին նա հայտնաբերվել է, ձերբակալվել, ապա կալանավորվել»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ տելեգրամյան ալիքներից մեկը տեսանյութ է տարածել, որում առկա է մանկական պոռնոգրաֆիա: Նշվել է, որ երեխայի մայրը և տատը գիտեին երեխայի նկատմամբ իրականացված հանցավոր դրվագների մասին, սակայն ոչինչ չեն ձեռնարկել երեխային պաշտպանելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի