Ներքին 3 տարի առաջ - 23:54 13-07-2023

Երևանում օտարերկրացու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել․ shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ Հուլիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել օտարերկրյա պետության 27-ամյա մի քաղաքացի (նախաքննության շահերից ելնելով, այս պահին ինքնությունը չենք հայտնում) և հայտնել է, որ ժամը 23:20-ի սահմաններում Աբովյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում անհայտ անձը սեքսուալ բնույթի գործողություն է կատարել իր նկատմամբ:

Դեպքի փաստով՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու հատկանիշով, ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օտարերկրացին հայտնել է նաև, որ սեքսուալ բնույթի բռնություն կատարելու ընթացքում այդ անձն անընդհատ կրկնել է «թենքյու - թենքյու» արտահայտությունը:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով