Մամուլ 2 տարի առաջ - 08:12 21-12-2023

Շահրամանյանի գլխի տակ փորձում են փափուկ բարձ դնել. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով գնալուց հետո սահուն ինտեգրվել է Հայաստանի իշխանություններին: Իհարկե, խոսքը ոչ բարձրաստիճան շրջանակների մասին է, քանի որ Արցախից գալուց հետո մինչ օրս նա Փաշինյանի ընդունելությանը չի արժանացել, այլ միջին օղակների, որոնք Շահրամանյանի գլխի տակ փափուկ բարձ են փորձում դնել եւ Արցախի հարցը նրա տնօրինությունից հանել:

Որքան էլ նա հավատարմության երդումներ տա իշխանությանը, նրա նկատմամբ անվերապահ վստահություն չի լինելու: Այս շրջանակների խնդիրը Շահրամանյանին խաղից դուրս բերելը եւ Սամվել Բաբայանին առաջ մղելն է` արցախցիների հարցերում «կարգադրիչ» նշանակելով։ Վերջերս էլ Բաբայանն ու Շահրամանյանը հանդիպել են՝ քննարկել արցախցիների՝ Արցախ վերադառնալու խնդիրը: Բաբայանը կրկին պնդել է, որ իրեն լիազորեն Ադրբեջանի հետ բանակցել, որպեսզի վերադարձի հարցը փորձեն լուծել: Իսկ եթե դա չի ստացվում, ապա փորձեն նրանց կոմպակտ տեղավորել Սյունիքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով