Մամուլ 2 տարի առաջ - 07:52 21-12-2023

ԲՏԱ նախարարի հետագա պաշտոնավարումը «մազից է կախված»․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Ազգային ժողովում քպականները բառիս բուն իմաստով «վրաերթի» ենթարկեցին իրենց իսկ կառավարության անդամին՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին: Իսկ առիթը Հաշվեքննիչ պալատի զեկույցն էր, որտեղ արձանագրված էր, որ ԲՏԱ նախարարությունը ձախողել է մի շարք նախաձեռնություններ ու ծրագրեր:

Սա, կրկնենք, առիթն էր, իսկ պատճառը, «Փաստ» թերթի տեղեկություններով, այլ է: Բանն այն է, որ Ռոբերտ Խաչատրյանը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակում», քանի որ չի կատարել վերջինիս հանձնարարությունը՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու վերաբերյալ։ Ինքը՝ նախարարը, նույն օրը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարց չի քննարկվել, քանի որ դա սխալ կլիներ։ Նրա խոսքով, ռուսական կողմն ընդունել է խախտումների փաստը և խոստացել դրանք վերացնել: Ի դեպ, նույնի մասին մի քանի օր առաջ հաղորդագրություն էր տարածել ԲՏԱ նախարարությունը, սակայն ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը հերքել էր այս տեղեկությունը և մասնավորաբար նշել, թե «Հայաստանը ռուսական հեռուստաալիքների կողմից միջպետական համաձայնագրի խախտման վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ չի ներկայացրել»։

Ըստ մեր աղբյուրների, Նիկոլ Փաշինյանը զայրացել է Ռոբերտ Խաչատրյանի այս ինքնիրավչությունից և մտադիր է պաշտոնանկ անել թե՛ նրան, թե՛ այս հարցով զբաղվող նրա տեղակալ Ավետ Պողոսյանին։ ԲՏԱ գործող նախարարը, սակայն, անգործ չի մնա և, հնարավոր է, տեղափոխվի նախագահական. մեր աղբյուրները նշում են, թե նա կարող է նշանակվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում