Ներքին 2 տարի առաջ - 13:15 20-12-2023

Արարատի մարզում ԶԻԼ-ը բախվել է բազալտե եզրաքարերին ու կողաշրջվել. վարորդը հոսպիտալացվել է. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 10:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Արթուր Ն.-ն իր վարած ԶԻԼ մակնիշի բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Տափերական գյուղի վարչական տարածքում, ավտոմեքենայի տեխնիկական անսարքության պատճառով բախվել է բազալտե եզրաքարերին և կողաշրջվել:

Վթարի հետևանքով վարորդը հայտնվել է ավտոմեքենայի տակ: Նրան առաջինն օգնության է հասել նշված վայրով անցնող՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանը:

Վեդիի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել Վեդիի բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխել են «էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան