Ներքին 2 տարի առաջ - 19:33 11-04-2024

Երևանում «Ford Transit»-ը բախվել է երկաթե սյանը, գովազդային վահանակին ու բազալտե եզրաքարերին. shamshyan.com 

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-իսահմաններում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին և երկաթե սյանը:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ հրաժարվել է բժշկական օգնությունից, իսկ 1 հոգու էլ տեղում բուժօգնություն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ պարզվում է վարորդի, հիվանդանոց տեղափոխվածի, տեղում առաջին բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը:

Դեպքի վայրում վարորդը հայտնել է, որ վթարի պտաճառը եղել է մեկ այլ վարորդի կողմից իր վարած ավտոմեքենայով վթարային իրավիճակ ստեղծելը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան