Արտաքին 2 տարի առաջ - 09:05 18-12-2023

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներն ավելի մեծ վնաս կհասցնեն ԵՄ-ին. Զախարովա

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը, ինչպես և բոլոր նախորդները, ավելի մեծ վնաս կհասցնի Եվրամիությանը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ՝ կապված ԵՄ գագաթնաժողովի ավարտի հետ ։

«Աբսուրդի է հասնում, երբ մանիպուլյացիաների միջոցով՝ սեղանի շուրջ պետությունների և կառավարությունների այս կամ այն ղեկավարների բացակայության պայմաններում, ընդունվում են իրավական տեսանկյունից կասկածելի և ակնհայտորեն քաղաքականացված որոշումներ. ոչ միայն տարրական չափանիշներին չհամապատասխանող, այլ ուղղակիորեն հակասող Ուկրաինայի և Մոլդովայի հետ կանխակալ բանակցություններ սկսելու մասին, Ռուսաստանի դեմ միակողմանի սահմանափակող միջոցների հերթական սանկցիայի մասին, որոնք, ինչպես և բոլոր նախորդները, ավելի մեծ վնաս կհասցնեն Եվրամիությանը,- ուշադրություն է հրավիրել դիվանագետը։

Նա նաև նշել է, որ եվրոպական երկրների բնակչությունը ստիպված կլինի վճարել «ԵՄ-ի առճակատման քաղաքականության, Ուկրաինայի և Մոլդովայի վերաբերյալ կոնյունկտուրային որոշումների հետևանքների բարձր գինը»:

Զախարովայի խոսքով ՝ միանգամայն բնական է թվում, որ այս ֆոնի վրա եվրոպական երկրներում ամենապատասխանատու քաղաքական գործիչները գնալով ավելի հաճախ են առաջնային համարում ազգային շահերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով