Արտաքին 4 տարի առաջ - 21:18 10-03-2022

«ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն անխուսափելի էին, երկիրը կհաղթահարի դրանք». Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներն «այսպես թե այնպես» կսահմանվեին, ինչպես արվել է վերջին տարիներին։

Նա կարծում է, որ Ռուսաստանի տնտեսությունը նոր մարտահրավերներին կդիմանա՝ կարգավորելով ներմուծման փոխարինումը տեղական արտադրության ապրանքներով։

«Մարդիկ կհասկանան, որ չկա խնդիր, որը մենք չկարողանանք լուծել»,- ասել է Պուտինը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վնասում են արևմտյան երկրների քաղաքացիներին, որոնց իշխանությունները կոչ են անում «ձգել գոտիները և տաք հագուստ հագնել»։

Վ. Պուտինը պնդում է, որ Ռուսաստանը կատարում է էներգակիրների մատակարարման հետ կապված իր պարտավորությունները և մեղավոր չէ թանկացման համար։

«Սա նրանց սխալ հաշվարկների արդյունքն է. մի՛ մեղադրեք մեզ»,- ասել է ՌԴ նախագահը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»