Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:52 15-12-2023

ՔՊ-ականների ուշացած այցը․ Հրապարակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները երեկվանից «դեսանտ» են իջեցվել Գյումրի քաղաքում, որտեղ այսօր կկայանա իշխող ուժի քաղաքական ժողովը, որին ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի այցից առաջ անվտանգության միջոցառումներ են իրականացվում։ Ժողովը կկայանա հայրաքաղաքի շքեղ հյուրանոցներից մեկում՝ Grand hotel Gyumri by apricot-ում, որը երկու օրով ՔՊ-ականները բրոնյա են արել։

Արդեն տեղեկություններ կան, որ, Փաշինյանի որոշմամբ, ժողովը բավականին նեղ կազմով է լինելու` մասնակցելու են վարչության, կառավարության անդամները, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների եւ համայնքների ղեկավարներ: Այսինքն՝ հրավիրյալներ չկան, ինչպես նախորդ դեպքերում։ Թե ինչու` կուսակցության աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը հնարավորինս նեղ կազմ է նախընտրում, որ ինֆորմացիոն արտահոսքերը բացառվեն։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք